Հիլարի Քլինթոնը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին քվեարկությունում


Հիլարի Քլինթոնը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին քվեարկությունում

  • 08-11-2016 11:06:41   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատական Հիլարի Քլինթոնը հաղթել է ընտրությունների առաջին քվեարկությունում, որն ավանդաբար սկսվում է Դիսկվիլ-Նոտչ նահանգի Նյու-Գեմպշիր քաղաքից՝ կեսգիշերին:
 
Interfax-ի փոխանցմամբ, ընդհանուր 8 քվեարկողներից, Քլինթոնը ստացել է 5, իսկ նրա մրցակից Տրամպը՝ 2 ձայն: Եվս մեկ անձ քվեարկել է Ազատական կուսակցության ներկայացուցիչ Գարի Ջոնսոնի օգտին:
Ըստ աղբյուրի տվյալների, Դիսկվիլ-Նոտչի բնակչությունը 2010 թվականի վիճակագրությամբ, կազմում է ընդամենը 12 մարդ:
Կեսգիշերից հետո քվեարկություններ են սկսվել նաև Հարթս-Լոքշեյն և Միլֆիլդ քաղաքներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ըստ Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցման, ամերիկացիների 48%-ը հավակնում է Քլինթոնի հաղթանակին, իսկ 44%-ը Տրամպի:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play