Կանադան 2017 թվականից իրականացնելու է օվկիանոսների պահպանության ծրագիր


Կանադան 2017 թվականից իրականացնելու է օվկիանոսների պահպանության ծրագիր

  • 08-11-2016 12:49:29   | Կանադա  |  Միջազգային

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը 1,1 մլրդ դոլար է ներդնելու Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների պահպանության ծրագրում:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` վարչապետի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կանադայի տնտեսությունը, նրա շրջական միջավայրը և պատմությունն անքակտելիորեն կապված են ափամերձ տարածաշրջանների հետ: Այսօր օվկիանոսների պահպանության կապակցությամբ ներկայացված ծրագիրը Կանադային վերածելու է ծովային անվտանգության ոլորտում համաշխարհային առաջնորդ, որն այդ ուղղությամբ անելու է հզոր քայլ առաջ ափամերձ շրջանների, բնիկ ազգերի և տեղական հասարակության հետ համատեղ»:
  Տրյուդոն ընդգծել է, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ` Կանադայի առափնյա շրջանները կմնան էկոլոգիապես մաքուր և անվտանգ հետագա սերունդների համար: 
Հինգ տարվա ծրագրի իրականացումը սկսվելու է 2017 թվականից: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play