Գիտնականները մոտ են անտեսանելի գլխարկի ստեղծմանը


Գիտնականները մոտ են անտեսանելի գլխարկի ստեղծմանը

  • 08-11-2016 14:42:22   | Սինգապուր  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների թիմը, որն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է անտեսանելի գլխարկի ստեղծման վրա, թվում է թե արդյունքի է հասնում: Մասնագետներին առայժմ հաջողվում է սարքի միջոցով թաքցնել միայն փոքր օբյեկտներին և կենդանիներին, որոնք գտնվում են մեկ հարթության վրա: 
 
Korrespondent-ի հաղորդմամբ, նրանց հիմնական խնդիրն է այս պահին մեծացնել անհետացման շրջանակը, ինչը թույլ կտա էլ ավելի մեծ մասշտաբի օբյեկտներ թաքցնել:
Անտեսանելի գլխարկի գործառույթը պայմանավորված է հայելային էֆեկտներով: Սարքի մի մասն օգտագործում է հայելին, որպեսզի երևան օբյեկտի հետևի պլանում գտնվող առարկաները կամ ընդհանուր պատկերը, իսկ երկրորդ «թաքնված» մասն օգնում է, որպեսզի օբյեկտը ծածկված մնա:
Գիտնականների խոսքերով` գլխարկը կարող է օգտագործվել նաև պաշտպանողական նկատառումներով: Մասնավորապես՝ պաշտպանելով զինվորին, ով կռվում է մարտի դաշտում, թաքցնելով նրան նույնիսկ ջերմադիտարկման սարքերի որսից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play