Հրապարակվել է աշխարհի ամենահայտնի 15 կայքերի ցուցակը


Հրապարակվել է աշխարհի ամենահայտնի 15 կայքերի ցուցակը

  • 08-11-2016 15:57:23   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Amazon-ին պատկանող Alexa վերլուծական ընկերության ներկայացուցիչները հրապարակել են աշխարհում ամենատարածված և ամենահայտնի կայքերի ցուցակը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Google-ը, տեղեկացնում է Korrespondent-ը:
 
Լավագույն եռյակը եզրափակում են Youtube.com և Facebook.com կայքերը:
Ամենահայտնի կայքերի ընդհանուր ցուցակն այսպիսին է. Google.com, Youtube.com, Facebook.com, Baidu.com, Wikipedia.org, Yahoo.com, Google.co.in, Twitter.com, Amazon.com, Qq.com, Google.co.jp, Live.com, Taobao.com, Vk.com, Instagram.com:
Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել օրվա ընթացքում և վերջին երեք ամսում հաշվառված դիտումների քանակները:
Տեղեկացնենք, որ Alexa-ն համարվում է աշխարհում ամենահին և ամենաճանաչված վերլուծական կենտրոններից մեկը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play