Բելգիացին ձերբակալվել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական գործողություններ համակարգելու մեղադրանքով


Բելգիացին ձերբակալվել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական գործողություններ համակարգելու մեղադրանքով

  • 08-11-2016 16:54:13   | Բելգիա  |  Հասարակություն

Մարոկկոական արմատներով 32-ամյա բելգիացի Ուսամ Աթարը, ով կասկածվում է Սիրիայից՝ Փարիզում և Բրյուսելում կազմակերպված ահաբեկչական գործողությունները համակարգելու մեջ, ձերբակալվել է: 
 
Tass-ի փոխանցմամբ, հետաքննությունը պարզել է, որ խոսքը գնում է ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Աբու Ահմադ մականվամբ մարդու մասին: Նա առայժմ միակն է այն զինյալներից, ովքեր մեղադրվում են Սիրիայից ահաբեկչություններ համակարգելու մեջ:
Աղբյուրի տվյալներով, բելգիացին համագործակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play