Պուտինը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ


Պուտինը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ

  • 09-11-2016 17:05:20   | Ռուսաստան  |  Հասարակություն

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ: ՌԴ նախագահը  պատրաստակամություն է հայտնել Միացյալ Նահանգների հետ լիարժեք հարաբերությունները վերականգնելու ողղությամբ:
 
«Մենք տեղյակ ենք, որ Դոնալդ Թրամփն իր ընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգման ծրագրերի մասին: Հստակ գիտակցում ենք, որ դա բավականին երկար ժամանակի հարց է, սակայն մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունների վերաձևավորման հարցի շուրջ», - Պուտինի խոսքերից մեջբերում է Interfax-ը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ճիշտ է խարխլված հարաբերությունների մեղավորը Միացյալ Նահանգների իշխանություններն են, սակայն իրենք պատրաստ են կլոր սեղանի շուրջ նստել և բանակցություններ սկսել երկկողմ փոխհարաբերությունների բարելավման նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play