Ստամբուլում պայթյուն է որոտացել էլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերության մոտակայքում:
korrespondent.net-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աշխատակիցը բացել է փաթեթը:
«Փաթեթը, որը բերվել էր ընկերության տարածք, պայթել է Մալթեպի շրջանում, որի արդյունքում չորս մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժողներից մեկը գտնվում է ծանր վիճակում»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ստամբուլում տեղի ունեցած հրաձգության հետևանքով փակվել է Աթաթուրքի օդանավակայանը: