Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվելու է մինչև 2017 թվականի գարուն


Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվելու է մինչև 2017 թվականի գարուն

  • 16-11-2016 13:41:44   | Ֆրանսիա  |  Հասարակություն

2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչություններից հետո երկրում մտցված արտակարգ իրավիճակի ռեժիմն ամենայն հավանականությամբ երկարաձգվելու է նվազագույնը մինչև 2017 թվականի ապրել ամիս, երբ երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
 
tass.ru-ի փոխանցմամբ` նման հնարավորության մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը: 
Նա ընդգծել է, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը նախկինի պես ծայրաստիճան բարձր է. «Ես ուզում եմ, որպեսզի արտակարգ իրավիճակը ձգվի մինչև ընտրությունները»:
Ֆ. Օլանդի խոսքերով` երկրում նախընտրական քարոզարշավը մեծ թափ է հավաքում և նման պայմաններում անվտանգության միջոցառումները պետք է մնան բարձրագույն մակարդակի` հաշվի առնելով ահաբեկչությունների պահպանվող վտանգը: 
Նշվում է, որ անվտանգության միջոցառումների երկարաձգման հարցը քննարկվելու է նաև խորհրդարանում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play