ԱՄՆ-ում Թրամփի դեմ դուրս եկած ցուցարարները միավորվել են «Իմ նախագահը չէ» ալյանսի ներքո


ԱՄՆ-ում Թրամփի դեմ դուրս եկած ցուցարարները միավորվել են «Իմ նախագահը չէ» ալյանսի ներքո

  • 16-11-2016 14:05:29   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված բողոքի ակցիաների անդամները միավորվել են «Իմ նախագահը չէ» անվանմամբ ալյանսի ներքո:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` միավորված բողոքի շարժմանը միացել են ակտիվիստներ Նյու Յորքից, Վաշինգտոնից, Պորտլենդից, Օրեգոնից, Նյու Ջերսիից: 
Ալյանսի ներկայացուցիչների պնդմամբ` իրենց գլխավոր նպատակն է ազդել ընտրական կոլեգիայի վրա, որը վերջնականապես հաստատելու է Թրամփին նախագահի պաշտոնում: 
Նրանք հայտարարում են, որ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը փաստացի հավաքել է ավելի շատ ձայներ, հետևաբար արժանի է հաղթանակի: Ալյանսում վստահ են, որ ԱՄՆ-ի օրենսգրքում կան նորմեր, որոնք թույլ են տալիս ընտրական կոլեգիային կայացնել այլ որոշում, քան սպասվելիք ավտոմատ արդյունքն է: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play