Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով


Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով

  • 16-11-2016 14:34:04   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացավ Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրներին նվիրված՝ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ընդլայնված նիստը, որին  խորհրդի անդամներից զատ հրավիրված էին և մասնակցում էին մշակույթի նախարարության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (Իդեա) հիմնադրամի Տաթևի վերածնունդ ծրագրի ղեկավարը, ինչպես նաև՝ ոլորտի փորձառու մասնագետները:
 
Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրների վերաբերյալ այս ընդգրկուն քննարկմանը նախորդել էր դեռևս հոկտեմբերի 21-ին տեղում՝ Տաթևի համալիրում տեղի ունեցած մասնագիտական քննարկումը: 
Նոյեմբերի 15-ի նիստը վարում էր կոմիտեի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանը:
Քննարկման դրված օրակարգային հարցերի թվում էին՝ Տաթևի վանական համալիրի սյուն-գավազանի հիմքերի ուսումնասիրության արդյունքները, համալիրի զանգակատան նախագծի քննարկումը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ամրակայմանը վերաբերող, ինչպես նաև՝ համալիրի տնտեսական և օժանդակ կառույցները հավուր պատշաճի օգտագործելի դարձնելու հարցերը:
 
 
Քննարկմանը ներկա մասնագետներին Տաթևի վանական համալիրին վերաբերող ցանկացած մանրուք հետաքրքրում էր. ընդհանուր մտայնությունը հետևյալն էր՝ բոլոր հարցերը, լինեն դրանք բարեկարգմանը, հիմքերի ամրակայմանը, դրենաժի իրականացմանը, թե՝ կազմակերպական և համալիրը զբոսաշրջային առումով գրավիչ և ներկայանալի դարձնելուն ուղղված, պիտի իրականացվեն ամենայն բծախնդրությամբ և բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play