Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը


Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

  • 17-11-2016 11:25:35   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում էին ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավարի տեղակալ Ադրիանո Մարտինսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և  գրասենյակի այլ ներկայացուցիչներ:
 
Ողջունելով հյուրերին` նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ կարևորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը և ակնկալում է այդ համագործակցության արդյունավետ շարունակությունն ու հետագա զարգացումը: Անդրադառնալով 2017-2020թթ. ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք աջակցությանը` նախարարը ներկայացրել է աջակցության առաջնային նախընտրելի ուղղությունները, հատկապես կարևորելով բիզնես միջավայրի և ՓՄՁ քաղաքականության, ինչպես նաև առևտրի դյուրացման ուղղությունները: Վերջիններս հատկապես կարևորվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված տնտեսական բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են ՀՀ տնտեսությունում ներդրումների աճին, արտահանման խթանմանը, ՓՄՁ-ների միջազգայնացմանը և դրանց համար ֆինանսական հասանելիության բարելավմանը և արդյունքում՝ կայուն տնտեսական աճի ապահովմանը:
 
Վասիլիս Մարագոսը կարևորել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ  ընթացող բանակցությունները` երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից: Նա բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դիրքորոշումը` 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությունների վերաբերյալ: Վ. Մարագոսը կարևորել է նաև Փարիզում  Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիական շաբաթ» նախաձեռնությունն ու դրա շրջանակներում իրականացվող համագործակցությունը:
 
Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը,  արդյունավետ գնահատելով Հայաստանում ՏՀԶԿ-ի գործունեությունը, ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը «Եվրասիական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության շարունակականության վերաբերյալ և նշել, որ նախորդ տարիներին նախաձեռնության աշխատանքներին հայկական կողմից ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել: 
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2017թ. մեկնարկելիք Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի նոր շրջափուլը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play