Չինաստանում էլեկտրակայանի փլուզման հետևանքով 40 մարդ է զոհվել


Չինաստանում էլեկտրակայանի փլուզման հետևանքով 40 մարդ է զոհվել

  • 24-11-2016 12:44:06   | Չինաստան  |  Հասարակություն

Չինաստանի Ֆենչեն քաղաքում կառուցվող սառեցման աշտարակի էլեկտրասյան փլուզման հետևանքով 40 մարդ է զոհվել:
 
Korrespondent-ի տեղեկացմամբ, շինհրապարակում արտակարգ պատահարը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 7-ին:
Դեպքի վայրում աշխատել են 68 շինարարներ, որոնցից 26-ի ճակատագիրն առայժմ անհայտ է:
Տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդում են, որ հետաքննություն է սկսվել էլեկտրակայանի փլուզման մանրամասները պարզելու համար, իսկ դեպքի վայրում փրկարարական ջոկատների աշխատանքը շարունակվում է:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play