Խաչաղբյուրում բացված «Ռոզա 1» գյուղատնտեսական կոոպերատիվում արտադրվելու է բարձրարժեք պանրի հոլանդական և հայկական չորս տեսականեր (տեսանյութ)


Խաչաղբյուրում բացված «Ռոզա 1» գյուղատնտեսական կոոպերատիվում արտադրվելու է բարձրարժեք պանրի հոլանդական և հայկական չորս տեսականեր (տեսանյութ)

  • 24-11-2016 19:54:25   | Հայաստան  |  Հասարակություն



Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում բացվեց բարձրարժեք պանրի արտադրությամբ զբաղվող «Ռոզա 1» գյուղատնտեսական կոոպերատիվը: Նորաբաց արտադրամասը ENPARD գյուղատնտեսական  ծրագրի 5 արժեշղթաներից մեկն է, որն իրականացվում է «Ատադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակներում: Այն ֆինանասավորվում է Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից: 
 
Ծրագրի շնորհիվ նորագույն սարքավորումներով զինված կոոպերատիվում  արտադրվելու է բարձրարժեք պանրի հոլանդական Գաուդա, Էդան և հայկական Լոռի, Չանախ տեսակները: Բելոռուսից հրավիրված բարձրարժեք պանրի արտադրությամբ զբաղվելու բազմամյա փորձ ունեցող Կոնստանտին Օբյետկովը Խաչաղբյուրում է արտադրամասի անդամներին իր ունեցած գիտելիքներն ու մասնագիտական փորձը փոխանցելու համար: 
 2015 թվականից մեկնարկած եռամսյա ծրագիրն իրականացվում է Հայաստանի վեց մարզերում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ են, իսկ կովերի կաթնատվությունը բարձր է:  «Ռոզա 1»-ի հինգ անդամները ևս զբաղվում են անասնապահությամբ և արտադրում են տարեկան շուրջ 100 տոննա բարձր յուղայնությամբ կաթ, որն ուղղվում է պանիրների արտադրությանը: Մինչ պաշտոնական բացումը, կոոպերատիվը գործունեության տասն օրերի ընթացքում հասցրել է արտադրել 1000 կիլոգրամ բարձրարժեք պանիր: 
Պետրոս Պետրոսյանի խոսքերով` օրական կոոպերտիվ մթերվող կաթի 20 տոկոսը բաժին է ընկնելու հենց արտադրամասի անդամներին, իսկ մյուս 80 տոկոսը` մթերելու են համագյուղացիները` մեկ լիտրի դիմաց ստանալով 160 դրամ:  Ըստ նրա` գարնանը նախատեսվում է ավելացնել ինչպես արտադրամասի աշխատողների թիվը, այնպես էլ մթերվող կաթի քանակը: Բացի այդ, գյուղատնտեսական կոոպերատիվի անդամները մտածում են արտադրանքի ծավալի մեծացման շուրջ, որպեսզի այն բավարարի ոչ միայն ներքին  շուկայի պահանջարկը, այլև արտահանվի արտերկիր: 
Նորա Ալանակյանի փոխանցմամբ, մեծացման շուրջ, որպեսզի այն բավարարի ոչ միայն ներքին  շուկայի պահանջարկը, այլև արտահանվի արտերկիր: 
անցմամբ` 1 միլիոն եվրոյով ծրագրի իրականացմանն աջակացելու Ավստրիական զարգացման գործակալության հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանում ստեղծվեն արտադրող և վերամշակող խմբեր, ինչն էլ իր հերթին կնպաստի գյուղական համայնքներում բնակվողների կյանքի բարելավմանը և տնտեսական աճի ցուցանիշների ավերալացմանը:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները՝  «Նոյյան Տապան»-ի
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play