Լեգենդար HENNESSY տան բրենդ ամբասադորը հայ լրագրողների համար բացահայտեց ազնվական խմիչքի պատրաստման և համտեսման գաղտնիքները (տեսանյութ)


Լեգենդար HENNESSY տան բրենդ ամբասադորը հայ լրագրողների համար բացահայտեց ազնվական խմիչքի պատրաստման և համտեսման գաղտնիքները (տեսանյութ)

  • 25-11-2016 19:16:55   | Հայաստան  |  Հասարակություն



Լեգենդար HENNESSY տունն արդեն երկու դարից ավելի է, ինչ համարվում է համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողը: Այս ազնվական խմիչքի ստեղծման հարյուրամյա ավանդույթներին, հնեցման գաղտնիքներին, զարգացման պատմությանը, օգտագործման մշակույթին և համտեսման կանոններին հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան  ծանոթանալ Երևանում կայացած բացառիկ վարպետության դասընթացի ընթացքում: 
 
Առաջին անգամ Հայաստան այցելած HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն միայն ԶԼՄ-ների համար կազմակերպված ճաշկերույթ-համտեսին ընտրել է աշխարհի կոնյակ գնահատողների շրջանում ամենահայտնի, մշտապես բարձր գնահատանքի արժանացած HENNESSY Very Special (V.S), Very Superior Old Pale (V.S.O.P) և eXtra Old տեսակները: 
«Մենք այսօր համտեսելու ենք HENNESSY բրենդի կոնյակների միայն երեք տեսակները, մինչ այդ ես կխնդրեմ Ձեզ զգալ դրանցում օգտագործվող սպիրտի բույրը: Տեսանյութում Դուք տեսաք HENNESSY տան այն յոթ ներկայացուցիչներին, ովքեր ամեն օր ընտրում են կոնյակի տեսակներից կախված նրանց բաղադրության մեջ օգտագործվող սպիրտների ընտրությունը: Ամեն օր նրանք փորձարկում ու համտեսում են կոնյակի սպիրտի 40-50 տեսակ»,- նշեց բրենդ-ամբասադորը: 
Գիյոմ դը Գիտոյի խոսքերով` HENNESSY կոնյակի նրբաճաշակ համի ու բույրի գաղտնիքը թաքնված է ոչ միայն նրա բաղադրության մեջ առկա սպիրտում, այլև բացառապես ֆրանսիական դուբից պատրաստված տակառներում` տարիներ հնեցմամբ: 
Ֆրանսիական Կոնյակ քաղաքում արտադրվող HENNESSY տան պատմությունը սկսվել է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսիին բախտ է վիճակվում փորձել այս բրենդի խմիչքը: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվում է Ֆրանսիա և Կոնյակում հիմնադրում իր փոքրիկ բիզնեսը: Հենց HENNESSY տան շնորհիվ է, որ «կոնյակ» բառը սկսվեց շրջանառվել եվրոպացիների բառապաշարում ոչ թե որպես քաղաքի անվանում, այլ որպես խմիչք: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play