Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը


Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը

  • 25-11-2016 19:14:07   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը:
 
Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը  կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ: 
   Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացման կարևորությունը, առանձնահատուկ ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նման քաղաքականության իրականացման արդյունավետությունը: 
   «Եթե կարողանանք այս գաղափարը քարոզել, տարածել, ապա այն կընդլայնվի: Հանրային պատասխանատվության ներքո բիզնեսն արդյունավետ զարգացում կունենա` մասնակցելով նաև բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,-ասել է Արծվիկ Մինասյանը:Նախարարի խոսքով՝ երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանության, առաջընթացի ապահովման մեջ է և այս գործընթացում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարրը:
    Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ բնապահպանության նախարարն իր ղեկավարած գերատեսչության անունից վստահեցրել է նման կարևոր նախաձեռնության զարգացմանը մասնակից լինելու և միասին աշխատելու պատրաստակամությունը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play