Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց


Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց

  • 29-11-2016 15:17:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:
 
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական