Հալեպում զինված ընդդիմությունը հրաժարվում է զենքը վայր դնել


Հալեպում զինված ընդդիմությունը հրաժարվում է զենքը վայր դնել

  • 01-12-2016 13:54:49   | Սիրիա  |  Հասարակություն

Զինված ընդդիմադիր խմբավորումները միավորվել են «Հալեպի բանակ»-ում և հրաժարվում են զենքը վայր դնել` չնայած նրան, որ քաղաքի արևելյան շրջանները շրջափակված են սիրիական զորքերի կողմից: 
 
tass-ի փոխանցմամբ` Սիրիական ազատ բանակի այսպես կոչված պաշտոնական ներկայացուցիչը  հայտարարել է, որ զինյալները շարունակելու են ճակատամարտը և չեն լքի արևելյան թաղամասերը: 
Նրա խոսքերով` զիջման մասին խոսք լինել չի կարող: 
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը նշել է, որ ավազակախմբերը ետ են մղել կառավարական զորքերի հարձակումը Շեյխ Սաիդ շրջանում: 
Նշվում է, որ սիրիական բանակից մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի գրավեն Արևելյան Հալեպի հյուսիսային կեսը, որտեղ ավազակախմբերն իրենց վերահսկողությունը հաստատել էին 2012 թվականից: Անցկացված գործողությունների արդյունքում փրկվել են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play