Վնասազերծում Վարդենիսում.հաջողվել է զինաթափել Սոթքի ոսկու հանքի տարածքում ինքնաձիգից կրակողին (Տեսանյութ)


Վնասազերծում Վարդենիսում.հաջողվել է զինաթափել Սոթքի ոսկու հանքի տարածքում ինքնաձիգից կրակողին (Տեսանյութ)

  • 02-12-2016 13:04:08   | Հայաստան  |  Իրավունք



Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից, 1981 թ. ծնված Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մ.-ին:
Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:
Կատարվում է քննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play