Բրիտանական բանկերը տուգանվել են փողերի լվացման համար


Բրիտանական բանկերը տուգանվել են փողերի լվացման համար

  • 02-12-2016 13:59:49   | Սինգապուր  |  Միջազգային

Սինգապուրի իշխանությունները 5,3 միլիոն դոլարով տուգանել է երկու բրիտանական բանկերի ֆինանսական գործարքների ընթացքում փողերի լվացման դեմ կանոնների խախտման համար կապված մալազիական պետական 1Malaysia Development Berhad (1MDB) ֆոնդի հետ:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` բրիտանական Standard Chartered բանկի տեղական մասնաճյուղը տուգանվել է 3,65 մլն դոլարով, իսկ Coutts բանկի մասնաճյուղը պարտավորվել է վճարել 1,7 մլն դոլար հաճախորդների ոչ պատշաճ ստուգման համար: 
Խախտումներն արձանագրվել են Մալազիայի տնտեսության աջակցության նպատակով ստեղծված 1MDB ֆոնդից 1 միլիարդից ավելի դոլարներ գողանալու մասին միջազգային հետաքննության ընթացքում: Ենթադրվում է, որ փողերի գողության հետ կապ ունեն Մալազիայի վարչապետի մտերիմները: 
1MDB ֆոնդի մասին գործը հետաքննվում է արդեն չորս երկրներում` ԱՄՆ, Մալազիա, Սինգապուր և Շվեյցարիա: Քննիչները ենթադրում են, որ 2009 թվականից գործունեություն ծավալող մալազիական ֆոնդից գողացվել է միլիարդավոր դոլարներ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play