Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ-ի պատգամավորի լրացուցիչ<br /> ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Արա Սիմոնյանը<br />


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ-ի պատգամավորի լրացուցիչ
ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Արա Սիմոնյանը

  • 11-01-2010 11:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով հունվարի 10-ին անցկացված լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը: Նրա օգտին քվեարկել է 7 622 ընտրող: Մյուս երկու թեկնածուները` անկուսակցական, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, համապատասխանաբար ստացել են 5 023 եւ 299 քվեներ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, ընտրատարածքի ընտրողների 55 851 ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 13 380-ը: 438 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը 8 է: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքից 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրված Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` հրաժարականի մասին դիմումի հիման վրա:
Նոյյան տապան  -   Քաղաքական