Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները


Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները

  • 06-12-2016 19:23:26   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականին Ծառայությունում իրականացված հիմնական միջոցառումները:
 
 Կենտրոնական մարմինների բաժինների պետերն օրակարգում ներառված 92 հարցերի շուրջ հանդես են եկել զեկույցներով՝ առանձնացնելով տարվա ընթացքում իրականացված և դեռևս իրագործման փուլում գտնվող հիմնական առանցքային միջոցառումները, որոնք ամրագրված էին 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով: 
Ընդգծելով 2016 թվականին կատարված բոլոր աշխատանքների կարևորությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինելու ծրագրված միջոցառումների իրականացման գործընթացում: Տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play