Եմենի ափերի մոտ անհետացել է 60 հազար մարդկանցով բեռնված առագաստանավ
07-12-2016 13:35:07 | Եմեն | Հասարակություն
Շուրջ 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Եմենի ափերի մոտ` Արաբական ծովում անհետացած առագաստանավի պատճառով:
Interfax-ի փոխանցմամբ` Եմենի կառավարության կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ առագաստանավն անհետացել է հինգ օր առաջ Սոկոտրա կղզուց 40 կիլոմետր հեռավորության վրա:
Տեղեկացվում է, որ առագաստանավում գտնվել է 60 հազար մարդ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ: Հադրամաութ նահանգի նահանգապետ Ահմեդ բեն Բրեակը հայտարարել է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, ներկա պահին հաջողվել է փրկել միայն երկու մարդու: