Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել

  • 08-12-2016 15:19:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: 
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Կոտայքի թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է ԵԿՄ հոգևոր սպասավոր` Բանակի հոգևոր առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Ավետիք քահանա Մարտիրոսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում հոգևոր ծառայությունից, այսուհետև կսպասավորի Սյունյաց թեմում:
Կատարվել են նաև 2016 թ. հոկտեմբերի 23-ին ձեռնադրված և 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանն ավարտած քահանաների նշանակումները:
Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ասրյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մաշտոց քահանա Հմայակյանը` Կոտայքի թեմում, Արժանապատիվ Տ. Հովսեփ քահանա Սարգսյանն ու Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը` Արարատյան Հայրապետական թեմում: 
Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Ոսկանյանը և Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանն իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը` Ֆրանսիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Անտոնյանը` Շիրակի թեմում:
Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանն իր ծառայությունը կբերի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play