Հերթական բաց դասը՝ բուհերի հետ համագործակցության շրջանակներում


Հերթական բաց դասը՝ բուհերի հետ համագործակցության շրջանակներում

  • 08-12-2016 15:27:06   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը, շարունակաբար կատարելագործվող ծառայություններն ու ներկայացվող նորարարությունները մնում են ուսանողության ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հերթական բաց դասը կազմակերպվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողների համար:
 
Ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացող ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին և արժեհամակարգին:
 
«Բիզնեսում հաջողության հասնելու համար կարևոր են և՛ նոր գաղափարներով հանդես գալը, և՛ մարքեթինգային ճկուն լուծումներ առաջարկելը, և՛ ճիշտ հաշվարկը, վերլուծություններն ու կանխատեսումները: Իսկ այդ ամենը հանրագումարի բերող գործիքն սպասարկման քաղաքակիրթ մշակույթն է: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց: Ուսանողները եղել են զանգերի և սպասարկման կենտրոններում: Գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: Բուհերի հետ համագործակցության շրջանակում նման միջոցառումների կազմակերպումը կարևոր է փորձի փոխանակման տեսանկյունից:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play