Մարիաննա Լիման երկրպագուներին է ներկայացրել «Our blues» երգի տեսահոլովակը


Մարիաննա Լիման երկրպագուներին է ներկայացրել «Our blues» երգի տեսահոլովակը

  • 08-12-2016 16:38:50   | Հայաստան  |  Մշակույթ



Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` «Our blues» («Մեր բլյուզը») երգի տեսահոլովակը: Ստեղծագործության երաժշտության հեղինակն է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, իսկ խոսքերը գրել է Մարիաննա Լիման: Տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտ Բաբայանը: 
 
«Our blues» երգը Զարիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է, սակայն այն շարունակական կլինի, քանի որ երգչուհին և կոմպոզիտորը մեկ այլ երգի վրա են աշխատում: Նոր ստեղծագործությունը երկրպագուների դատին կհանձնվի ձմռանը: 
2016 թվականը հաղթանակների տարի էր երիտասարդ երգչուհու համար: Նա մեկ տարվա ընթացքում ինն անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգային մրցույթներում աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլուր: Ի դեպ, այդ մրցույթներից Մարիաննա Լիման վերադարձել է հաղթական դափնիներով: Կարևորելով ստացած մրցանակները` Մարիաննա Լիման միևնույն ժամանակ շեշտում է, որ նմանատիպ մրցույթները մեծ փորձ են տալիս և կապեր ստեղծելու հնարավորություն: 
Բացի այդ, վերջերս Լիման aad.am կայքի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի»: Երգչուհին փաստում է, որ իր համար շատ կարևոր է նաև գնահատված լինել իր երկրում և կարևորում է նման մրցանակները: 
Տեղեկացնենք նաև, որ Մարիաննա Լիման պատրաստվում է շրջագայություններով մեկնել Եվրոպա:  Քանի որ այս տարվա սեպտեմբերին Վենետիկում անցկացված միջազգային մրցույթում նա արժանացել էր առաջին մրցանակի և ստացել էր հրավեր` Իտալիայում մասնակցելու ձայնագրությունների, հետևաբար շրջագայության ընթացքում նա կլինի նաև Տոսկանայում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play