Հյուսիսային Կորեան մերժել է կորեական ընտանիքների վերամիավորման մասին ԱՄՆ Կոնգրեսի բանաձևը


Հյուսիսային Կորեան մերժել է կորեական ընտանիքների վերամիավորման մասին ԱՄՆ Կոնգրեսի բանաձևը

  • 13-12-2016 11:37:22   |   |  Հասարակություն

Հյուսիսային Կորեան քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանության արժանացած բանաձևը, որը կոչ է անում Փհենյանին նպաստել կորեական ծագմամբ ամերիկացիների վերամիավորմանը Հյուսիսային Կորեայում վաղուց կորցրած իրենց հարազատների հետ: 
 
«ԱՄՆ-ի Կոնգրեսի այս նախաձեռնությունը ոչ ավելին է քան մի հնար, որը կոչված է թաքցնելու ամերիկյան վարչակազմի հանցավոր քաղաքականության բնույթը, որն ամբողջությամբ պատասխանատու է կորեական ազգի մասնատման համար»,- փոխանցում է tass-ը: 
Համապատասխան մեկնաբանության մեջ ընդգծվում է, որ Վաշինգտոնը ոչ միայն ոչինչ չի արել միջկորեական հարաբերությունների լավացման համար, այլև նպաստել է Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև լարվածության մեծացմանը: Մասնավորապես, աղբյուրը հիշեցնում է  մանյովրների մասին, որոնք Միացյալ նահանգներն իրականացնում են Հարավային Կորեայի հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play