Արևելյան Հալեպում մեկ օրվա ընթացքում զենքը վայր է դրել շուրջ 400 ահաբեկիչ


Արևելյան Հալեպում մեկ օրվա ընթացքում զենքը վայր է դրել շուրջ 400 ահաբեկիչ

  • 13-12-2016 12:53:11   | Սիրիա  |  Հասարակություն

Մեկ օրվա ընթացքում 375 զինյալներ զենքը վայր են դրել արևելյան Հալեպում:

Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ` մեկ օրվա ընթացքում կողմերի հաշտեցման ռուսական Կենտրոնի աջակցությամբ ահաբեկիչների կողմից վերահսկվող Հալեպի տարածքներից դուրս է բերվել 7796 խաղաղ բնակիչ, այդ թվում 3946 երեխա: Քաղաքի արևմտյան հատվածում զենքը վայր է դրել 375 զինյալ: Ռուս զինվորականները հաղորդել են, որ Հալեպի ահաբեկիչների կողմից վերոհսկվող շրջանները լքող բնակիչները տեղավորվում են հատուկ մարդասիրական կենտրոններում, նրանց համար ապահովվում է տաք սնունդը և բժշկական օգնությունը:

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play