Հնդկաստանում ձերբակալել են 12 մարդու երկրի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար


Հնդկաստանում ձերբակալել են 12 մարդու երկրի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար

  • 13-12-2016 14:47:15   | Հնդկաստան  |  Միջազգային

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, որոնք միջազգային կինոփառատոնի ընթացքում հնչած ազգային հիմնի ժամանակ ոտքի չեն կանգնել:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը: 
Աղբյուրի հաղորդմամբ` հնդկական Տիրուվանանտապուրմա քաղաքի ոստիկանության տեսուչը նշել է, որ բոլոր 12 ձերբակալվածները բաց են թողնվել գրավի դիմաց: 
Նշվում է, որ այդ ձերբակալությունները Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշման արդյունք են, համաձայն որի` երկրի ազգային հիմնը հնչում է, մասնավորապես, յուրաքանչյուր կինոցուցադրությունից առաջ, միաժամանակ հանդիսատեսը պետք է այն լսեն ոտքի կանգնած: Տվյալ որոշումը ընդունվել է որպես երկրի քաղաքացիներին հայրենասիրություն սերմանելու միջոց: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play