Էյֆելյան աշտարակը փակվել է անձնակազմի գործադուլի պատճառով


Էյֆելյան աշտարակը փակվել է անձնակազմի գործադուլի պատճառով

  • 13-12-2016 16:25:04   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Մինչև դեկտեմբերի 13-ն անձնակազմի գործադուլի պատճառով Փարիզում տեղադրված Էյֆելյան աշտարակը փակ կլինի այցելությունների համար, տեղեկացնում է Korrespondent-ը, հղում կատարելով ֆրանսիական Le Figaro-ին:
 
Աշտարակի գործունեությունը դադարեցվել է այսօր վաղ առավոտյան, տեղական ժամանակով` ժամը 9.30-ին: Այս կերպ աշխատակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ի նշան աշխատավարձերի բարձրացման:
Հիշեցնենք, որ սա Էյֆելյան աշտարակի աշխատակիցների առաջին բողոքի ցույցը չէ: 2014 թվականին նույն պահանջով բողոքի ձայն էին բարձրացրել անվտանգության աշխատակիցները, իսկ 2015 թվականին գործադուլ էր հայտարարվել գրպանահատների պատճառով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play