Ամանորի նախաշեմին «Բեկոն Պրոդուկտ»-ն իր սպառողներին առաջարկում է սեղաններին ավելացնել նաև Իբերիկո խոզապուխտը (տեսանյութ)


Ամանորի նախաշեմին «Բեկոն Պրոդուկտ»-ն իր սպառողներին առաջարկում է սեղաններին ավելացնել նաև Իբերիկո խոզապուխտը (տեսանյութ)

  • 15-12-2016 13:27:15   | Հայաստան  |  Հասարակություն



Այս տարի հայաստանցիների Ամանորի տոնական սեղաներին կարող է հայտնվել եվրոպական երկրներում շատ սիրված Իբերիկո խոզապուխտը: Իսպանական տեխոնոլագիայով պատրաստվող այս սննդատեսակը ստացվում է իբերական ցեղատեսակի սև խոզի ազդրամսից: Նորամուծությունը մսամթերքի հայկական շուկա է բերել «Բեկոն Պրոդուկտ» հայաստանյան ընկերությունը, որը հնարավորություն ընձեռեց լրագրողներին ճանաչողական այց կատարել գործարան և ականատես լինել «Բեկոն« մսամթերքի պատրաստման բոլոր փուլերին:   
 
Հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված շրջայցի ընթացքում հյուրերը բացառիկ հնարավորություն ստացան ծանոթանալ մսամթերքի արտադրության ողջ գործընթացին` մսի լաբորատոր փորձաքննությունից մինչև պատրաստի երշիկ, նրբերշիկ և այլ տեսակներ: 
Մսամթերքի պատրաստման շուկայում բարձրորակ արտադրանք ստանալու համար գործարանը զինված է  նորագույն սարքավորումներով, ինչի շնորհիվ մարդկային միջամտությունն արտադրողական գործընթացում հասցված է նվազագույնի: Այստեղ ներդրված է նաև «Ռիսկերի և կրիտիկական կետերի կառավարման» համակարգ, որը պարտադիր ծրագիր է բոլոր արտադրություն իրականացնող ընկերությունների համար: 
Բացի լրագրողներից, շրջայցին նաև մասնակցում են «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը և «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի ղեկավար, մսի և մսամթերքի մասնագետ Ռոզալիա Ավանեսյանը: 
Մասնագետների գնահատմամբ` «Բեկոն Պրոդուկտ»-ն այն քիչ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից է, որտեղ արտադրական գործընթացում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությանը և լաբորատոր հետազոտություններին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play