ԱՄՆ-ն հանել է Ռուսաստանից էլեկտրաօպտիկական թվային ցուցիչներ գնելու արգելքը


ԱՄՆ-ն հանել է Ռուսաստանից էլեկտրաօպտիկական թվային ցուցիչներ գնելու արգելքը

  • 15-12-2016 15:09:50   | ԱՄՆ  |  Միջազգային

Վաշինգտոնը հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի կողմից մատակարարվող առանձին ապրանքների նկատմամբ պատժամիջոցների թուլացման մասին:
 
Interfax-ի փոխանցմամբ` համապատասախան որոշումը հրապարակվել է ԱՄՆ-ի դաշնային ռեգիստրում: 
2016 թվականի հուլիսի 5-ին ԱՄՆ-ի վարչակազմը հրապարակել էր «Ռոսօբորոնէքսպորտ»-ի նկատմամբ սահմանափակող միջոցառումներ մտցնելու մասին: ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է փոփոխել այդ միջոցառումները: 
«Այդ սահմանափակող միջոցառումները չեն կիրառվելու էլեկտրաօպտիկական թվային ցուցիչների գնման և տեխնիկական աջակցության դեպքում, ինչը բարելավելու է ԱՄՆ-ի մոնիթորինգային հնարավորությունները  Ռուսաստանի հետ «Բաց երկնքի» վերաբերյալ համաձայնագրի հաստատման դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում: 
Նշվում է, որ բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին: Նպատակն է վերահսկողություն սահմանել սպառազինությունների վրա, ԵԱՀԿ-ի շրջանակներում ճգնաժամերի կանխումը և կարգավորումը: Փաստաթուղթը վավերացրել են 34 երկրներ, իսկ Ռուսաստանն այն ստորագրել է 2001 թվականին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play