ԱՄՆ-ն հանել է Ռուսաստանից էլեկտրաօպտիկական թվային ցուցիչներ գնելու արգելքը
15-12-2016 15:09:50 | ԱՄՆ | Միջազգային
Վաշինգտոնը հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի կողմից մատակարարվող առանձին ապրանքների նկատմամբ պատժամիջոցների թուլացման մասին:
Interfax-ի փոխանցմամբ` համապատասախան որոշումը հրապարակվել է ԱՄՆ-ի դաշնային ռեգիստրում:
2016 թվականի հուլիսի 5-ին ԱՄՆ-ի վարչակազմը հրապարակել էր «Ռոսօբորոնէքսպորտ»-ի նկատմամբ սահմանափակող միջոցառումներ մտցնելու մասին: ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է փոփոխել այդ միջոցառումները:
«Այդ սահմանափակող միջոցառումները չեն կիրառվելու էլեկտրաօպտիկական թվային ցուցիչների գնման և տեխնիկական աջակցության դեպքում, ինչը բարելավելու է ԱՄՆ-ի մոնիթորինգային հնարավորությունները Ռուսաստանի հետ «Բաց երկնքի» վերաբերյալ համաձայնագրի հաստատման դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին: Նպատակն է վերահսկողություն սահմանել սպառազինությունների վրա, ԵԱՀԿ-ի շրջանակներում ճգնաժամերի կանխումը և կարգավորումը: Փաստաթուղթը վավերացրել են 34 երկրներ, իսկ Ռուսաստանն այն ստորագրել է 2001 թվականին: