Ավստրիական իշխանությունները ցանկանում են առգրավել այն տունը, որտեղ ծնվել է Հիտլերը


Ավստրիական իշխանությունները ցանկանում են առգրավել այն տունը, որտեղ ծնվել է Հիտլերը

  • 15-12-2016 15:59:23   | Ավստրիա  |  Հասարակություն

Ավստրիայի խորհրդարանը հատուկ օրենք է սահմանել, ըստ որի, իշխանություններին թույլատրվում է առգրավել այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը:
 
Korrespondent-ի փոխանցմամբ, այս քայլով երկրի իշխանությունները ցանկանում են կանխել շինությունը նեոնացիստների համար ուխտատեղիի վերածելու գործընթացը:
Ներայումս, երեքհարկանի շինության սեփականատեր տիկին Ժերլինդե Պոմերը հրաժարվում է վաճառել կամ ձևափոխել Հիտլերի ընտանիքին պատկանող առանձնատունը:
Նշվում է, որ 1972 թվականից Ավստրիայի իշխանությունները տունը զբոսաշրջային գոտու չվերածելու նպատակով ամսեկան 4800 եվրո գումար է վճարել տանտիրոջը: Մի խումբ պատմաբանների խնդրանքով, կառավարությունը որոշել է առգրավել այն, քանի որ համարում է, որ շինության ձևափոխումը կարող է ժխտել երկրի նացիստական անցյալը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play