Ռուս հավատացյալները Սիրիա կտանեն մարդասիրական օգնություն և ամանորյա նվերներ


Ռուս հավատացյալները Սիրիա կտանեն մարդասիրական օգնություն և ամանորյա նվերներ

  • 17-12-2016 12:43:19   | Ռուսաստան  |  Հասարակություն

Կիրակի Մոսկվայից Սիրիա է ուղևորվելու մարդասիրական առաքելություն, որի շրջանակներում պատերազմի ընթացքում իրենց ընտանիքների կերակրողներին կորցրած ռուս-սիրիական ընտանիքներին հասցվելու է մարդասիրական օգնություն և ամանորյա նվերներ:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է  հասարակության հետ Եկեղեցու փոխհարաբերությունների սինոդալ բաժանմունքի մամլո ծառայությունը: 
Աղբյուրի տեղեկացմամբ` մարդասիրական բեռների մեջ մտնում են դեղամիջոցներ, երկար պահպանության մթերքներ, գրենական պիտույքներ, մանկական խաղալիքներ և նվերներ: 
Ուղղափառ համայնքի պատվիրակությունն այցելելու է փախստականների ճամբարներ, մանկական հիվանդանոցներ և մանկատներ, ուղղափառ եկեղեցիներ և տաճարներ, Տարտուս, Լաթաքիա և այլ քաղաքներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play