Մոսուլը լքել են գրեթե 100 հազար փախստականներ


Մոսուլը լքել են գրեթե 100 հազար փախստականներ

  • 17-12-2016 14:56:00   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքյան Մոսուլ քաղաքն ազատագրելու ուղղությամբ սկսված գործողությունների սկզբից մինչ օրս 96 հազար փախստականներ լքել են երկիրը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Փախստականներրի հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բրունո Գեդոն: 
 
Ըստ նրա` խոսքը հիմնականում վերաբերում է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց տները լքած տեղաբնիկների մասին: 
Նա պարզաբանել է, որ իսլամիստների վերահսկողության տակ գտնվող շրջաններն առայժմ դժվար ու վտանգավոր է լքելը: 
Փախստականներրի հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակում մոտակա ժամանակահատվածում ակնկալում են մինչև 700 հազար փախստական, որոնց անհրաժեշտ է տեղավորել ինչ որ տեղ և ապահովել սնունդով և ջրով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play