Բեռլինում ահաբեկչական գործողություն է կանխվել


Բեռլինում ահաբեկչական գործողություն է կանխվել

  • 22-12-2016 14:14:37   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում չորս մարդ է ձերբակալվել Բեռլինում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքով: Ինչպես ենթադրվում էր, գործողության մեջ ներգրավված անձինք գործել են ահաբեկիչների առաջնորդներից մեկի՝ Անսի Ամրիի գլխավորությամբ, որին փնտրում են ողջ Եվրոպայում, տեղեկացնում է Tass.ru-ն:
 
Ինչպես գրում են ամերիկյան թերթերը, Անսի Ամրին ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ պատրաստելու հետաքրքրություն է ունեցել: Բացի այդ, անվտանգության ծառայությունները հաստատել են, որ նա, նվազագույնը մեկ անգամ շփման մեջ է մտել «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ:
Տեղեկացնենք, որ Բեռլինում կանխված ահաբեկչական գործողությունները նախատեսվել են դեռևս 2015 թվականից: ԻՊ անդամները ցանկացել են իրենց վերահսկողության տակ առնել տեղի ոստիկանական բաժանմուքներից մեկը, կեղծ հեռախոսազանգի և մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքավորման միջոցով՝ նրանց ուշադրությունը շեղելով:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play