Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ. ԼՂՀ ՊՆ


Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ. ԼՂՀ ՊՆ

  • 28-12-2016 11:09:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան /Մարտունի-Ակնա/ և հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:
 
  Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն