Մոսկվան և Անկարան առաջարկել են դեկտեմբերի 29-ից Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունները


Մոսկվան և Անկարան առաջարկել են դեկտեմբերի 29-ից Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունները

  • 28-12-2016 14:09:34   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համաձայնեցված պլանի շրջանակներում Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկվում է դեկտեմբերի 29-ից դադարեցնել ռազմական գործողությունները:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը: 
Վերջինիս պարզաբանմամբ`  հրադադարի համաձայնագիրը չի տարածվում  ահաբեկչական կազմակերպությունների վրա:
Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմի մասին պայմանավորվածությունների հաջողության դեպքում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ` Աստանայում սկսելու են քաղաքական խորհրդատվությունները կոնֆլիկտի կարգավորման շուրջ, իսկ Թուրքիան և Ռուսաստանը հանդես են գալու որպես կարգավորման երաշխավորներ: 
Ավելի վաղ, նույն  գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են հրադադարի համապարփակ պլանը, որը ներկայացվելու է Սիրիայում հակամարտող կողմերին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play