Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել, կա մեկ զոհ


Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել, կա մեկ զոհ

  • 28-12-2016 14:16:52   | Աֆղանստան  |  Հասարակություն

Չորեքշաբթի առավոտյան աֆղանական մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները` հղում անելով Աֆղանստանի իրավապահ մարմիններին: 
 
Որոշ տվյալներով` մեկ մարդ զոհվել է, ևս չորսը` վիրավորվել: 
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել մզկիթի հարևանությամբ: Ոստիկանությունում ենթադրում են, որ հարձակումն ուղղված է եղել խորհրդարանի անդամներից մեկի դեմ: 
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play