Ռուս սակրավորներն արևելյան Հալեպում մեկ օրվա ընթացքում ականազերծել են չորս դպրոց և մեկ մանկապարտեզ


Ռուս սակրավորներն արևելյան Հալեպում մեկ օրվա ընթացքում ականազերծել են չորս դպրոց և մեկ մանկապարտեզ

  • 28-12-2016 15:15:19   | Սիրիա  |  Հասարակություն

Ականազերծման միջազգային կենտրոնի ռուս զինծառայողները շարունակում են մարդասիրական ականազերծումը զինյալներից ազատագրված Հալեպի արևելյան հատվածի թաղամասերում:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: 
Վերջինիս տվյալներով` միայն նախորդ օրերի ընթացքում պայթուցիկ նյութերից մաքրվել է չորս դպրոց, ինը մզկիթ և մեկ մանկապարտեզ: 
Կենտրոնում հստակեցրել են, որ 2016 թվականի դեկտեմբերի 5-ից ռուս սակրավորների կողմից ականազերծվել է ընդհանուր առմամբ 966 հեկտար տարածք: Պայթուցիկ նյութերից մաքրվել է շուրջ 350 կիլոմետր ճանապարհ և 2149 շինություն, այդ թվում 44 դպրոց, 38 մզկիթ, 10 հիվանդանոց և պոլիկլինիկաներ, երկու մանկապարտեզ, երեք ջրընդունիչ կայան, երկու էլեկտրակայան, մեկ ջրի մաքրման կայան և մեկ հացի գործարան:
Նշվում է, որ Ականազերծման միջազգային կենտրոնի ռուս զինծառայողների կողմից վնասազերծվել է շուրջ 14,7 հազար պայթուցիկ նյութ, այդ թվում 6,7 հազարից ավելի ինքնաշեն պայթուցիկ սարքեր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play