Իրաքյան հատուկ ծառայությունը նոր հարձակում է սկսել Մոսուլի հարավ-արևելքի մի քանի շրջաններում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի վրա:
korrespondent.net-ի փոխանցմամբ` հարձակման առաջին հինգ կամ տասը րոպեների ընթացքում զինվորականները կարողացել են 500 մետր առաջ ընթանալ:
Աղբյուրի տեղեկացմամբ` այն շրջաններում, որտեղ սկսվել են հարձակումները, վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական գործողություններ չէին իրականացվել:
Ավելի վաղ, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին հաղորդել էր, որ իրաքյան բանակը քրդական ստորաբաժանումների հետ միասին ազատագրել է Մոսուլի 56 շրջաններից 40-ը: