Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ


Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ

  • 30-12-2016 13:57:56   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է կրթությունը որպես սոցիալական և տնտեսական զարգացման, ազգային ինքնության շարունակականության ապահովման, արտադրողականության մշակույթի խթանման և հասարակության ներդաշնակ զարգացման կարևորագույն գործոն: Որակյալ կրթությունը թվարկված արդյունքներին հասնելու գրավական է՝ ուղղված սեփական երկրում տարբեր ոլորտներում ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանն ու երկրից «ուղեղների արտահոսքը» կասեցնելուն: Այն նաև մրցակցային առավելություն ձևավորելու և արժեքի ստեղծման միջազգային շղթայում ներկայություն ապահովելու նախապայման է:
 
«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է և հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների և թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարևոր ոլորտներից մեկը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետևյալ ծրագրերում.
 
Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում
Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին և լաբորատորիաների հիմնում
Հանրային գրադարաններում և կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ
Երիտասարդների և հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն
Համակարգիչների տրամադրում մշակութային և կրթական կենտրոնների 
Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում
Հայաստանում և արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում
Սեմինարներ և դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների և բուժաշխատողների համար
Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում  
Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով 
Բազմաթիվ այլ ծրագրեր:
 
Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ: 2005-2016 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play