Ֆրանսիայում 16 մարդ է ձերբակալվել Քիմ Քարդաշյանին թալանելու մեղադրանքով


Ֆրանսիայում 16 մարդ է ձերբակալվել Քիմ Քարդաշյանին թալանելու մեղադրանքով

  • 09-01-2017 13:33:49   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիայի իրավապահ մարմինները 16 մարդու են կալանավորել, որոնք մեղադրվում են ամերիկահայ աշխարհահռչակ դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ:
 
Interfax-ի հաղորդմամբ, կողոպուտը տեղի է ունեցել նախորդ տարի` հոկտեմբեր ամսին: Զինված անձիք հարձակում են գործել փարիզյան հյուրանոցի վրա, որտեղ հանգրվանել էր հայտնի թոփ-մոդելը: Հանցագործները սպառնացել են դռնապանին և ստիպել նրան, որպեսզի նա ցույց տա Քարդաշյանի հյուրանոցային համարը: Գողերը կապկպել են Քիմին և պահել լոգասենյակում: 
Նշվում է, որ կողոպուտն իրականացնողներն ավելի քան 10մլն եվրոյի վնաս են հասցրել Քարդաշյանին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play