Սերբիան որոշել է դեսպանություններ չբացել Մերձբալթյան երեք երկրներում


Սերբիան որոշել է դեսպանություններ չբացել Մերձբալթյան երեք երկրներում

  • 09-01-2017 14:29:37   | Սերբիա  |  Միջազգային

Սերբիայի արտգործնախարարությունը հրաժարվել է Մերձբալթյան երեք երկրներում` Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու գաղափարից:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է այդ երկրի արտգործնախարար Իվիցա Դաչիչը: 
Նա հայտարարել է, որ նման ծրագիր չունեն, քանի որ բյուջեյում անհրաժեշտ գումար չկա: 
Սերբիայի արտգործնախարարը չի ծրագրում նաև այցելություններ իրականացնել վերոնշյալ երկրներ` նշելով, որ Էստոնիայի արտգործնախարարը, ով 2017 թվականի երկրորդ կեսին կստանձնի Եվրամիության նախագահությունը, տարվա սկզբին այցելելու է Բելգրադ, իսկ Լատվիայի և Լիտվայի նախարարների հետ նա հանդիպել է Համբուրգում ԵԱՀԿ նախարարների նիստի ընթացքում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային