Թուրքիայում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել ապրիլի սկզբին
09-01-2017 15:23:11 | Թուրքիա | Միջազգային
Թուրիքայում նոր սահմանադրության ընդունման հարցի հետ կապված հանրաքվեն կարող է անցկացվել այս տարվա ապրիլ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է թուրքական կառավարության փոխվարչապետ Նուրեթին Ջանիկլին:
Ըստ նրա` հիմնական օրենքի փաթեթի փոփոխության մասին քննարկումները Թուրքիայի մեջլիսում սկսվելու է հունվարի 9-ից, բանավեճերը կշարունակվեն 18-20 օրվա ընթացքում:
Ինչպես և սպասվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջարկն ընդունվելու է խորհրդարանի կողմից: Հանրաքվեի անցկացման համար պահանջվելու է 60 օր մեջլիսում այն հավանության արժանանալու պահից սկսած: