Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ


Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ

  • 09-01-2017 18:04:36   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ:
 
Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաեւ զինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաեւ Պաշտպանին կտրամադրվեն փորձագիտական գնահատականներ առանձին հարցերի վերաբերյալ:
 
 
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play