Հազարավոր մեքսիկացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել բենզինի թանկացումից


Հազարավոր մեքսիկացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել բենզինի թանկացումից

  • 10-01-2017 12:49:22   | Մեքսիկա  |  Հասարակություն

Մեքսիկայում հազարավոր մարդիկ բենզինի և դիզելային վառելիքի թանկացման վերաբերյալ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:
 
Korrespondent-ը գրում է, որ ցուցարարներն արդեն մի քանի օր է պահանջում են երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոից իջեցնել վառելիքի համար սահմանված գները:
Հունվարի 1-ից կառավարության որոշմամբ` համապատասխանաբար 20%-ով և 16,5%-ով բարձրացվել է բենզինի և դիզելային վառելիքի գինը: 
Տեղեկացվում է, որ բողոքի ակցիաների ժամանակ արդեն մի քանի մարդ է մահացել և կան տասնյակ ձերբակալվածներ ու վիրավորներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play