82 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը


82 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

  • 10-01-2017 13:46:04   | Գերմանիա  |  Հասարակություն

82 տարեկանում մահացել է Գերմանիայի դաշնային նախկին նախագահ Ռոման Հերցոգը:

tass-ի փոխանցմամբ` 1994-1999 թվականներին Հերցոգը զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա ծնվել է 1934 թվականի ապրիլի 5-ին Լանդսխուդ քաղաքում: 1966 թվականին նա ղեկավարել է Բեռլինի Ազատ համալսարանի հանրային տեղեկատվության իրավունքի վարչությունը: Եղել է Կարլսրուեյում Դաշնային սահմանադրական դատարանի նախագահը: 1994 թվականին ընտրվել է միասնական Գերմանիայի առաջին նախագահի պաշտոնում և պաշտոնավարել է մինչև 1999 թվականը: Գերմանիայի ներկայիս նախագահ Յոահիմ Գուկն իր ցավակցություններն է հայտնել Հերցոգի կնոջը: 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play