Հունաստանի բոլոր դպրոցները փակվել են ցուրտ եղանակի պատճառով


Հունաստանի բոլոր դպրոցները փակվել են ցուրտ եղանակի պատճառով

  • 10-01-2017 15:37:38   | Հունաստան  |  Հասարակություն

Այսօր Հունաստանում գործող բոլոր դպրոցները ժամանակավորես փակվել են եղանակային ցուրտ պայմանների պատճառով:
 
Korrespondent-ի փոխանցմամբ, «Ariadna» անվանում ունեցող անտիցիկլոնն անցած շաբաթվա ընթացքում մեծ տեղումների պատճառ է հանդիսացել, ինչն էլ առիթ է դարձել երկրի որոշ հատվածներում արտակարգ ռեժիմի սահմանման:
Նախօրեին հույն օդերևութաբանները նախազգուշացրել էին եղանակային պայմանների վատթարացման մասին: Ըստ նրանց` ձյան տեղումներն երկրի ամբողջ տարածքում կշարունակվեն մինչև հունվարի 12-ը:
Նշվում է, որ Հունաստանում գործող կրթական հաստատությունները համապատասխանեցված չեն նման ցուրտ եղանակային պայմաններին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play