ԱՄԷ-ում հայտարարել են Կանդագարում ահաբեկչության զոհ դարձած հինգ դիվանագետների մասին


ԱՄԷ-ում հայտարարել են Կանդագարում ահաբեկչության զոհ դարձած հինգ դիվանագետների մասին

  • 11-01-2017 12:12:47   | ԱՄԷ  |  Հասարակություն

Արաբական Միացյալ Էմիրությունների հինգ դիվանագետներ Աֆղանստանում դարձել են ահաբեկչության զոհ:
 
tass-ի փոխանցմամբ` նախօրեին աֆղանական Կանդագար նահանգի հյուրատանը տեղի մարզպետի հետ կայացած հանդիպման ժամանակ պայթյուն է որոտացել, արդյունքում զոհվել է 11, վիրավորվել 16 մարդ: Ինքը` դեսպանը ստացել է մարմնական վնասվածքներ:  ԱՄԷ-ի ներկայացուցիչները Աֆղանստանում էին գտնվում մարդասիրական առաքելությամբ` մասնակցելով այդ երկրում կրթական և սոցիալական մի շարք ծրագրերի իրականացմանը: 
ԱՄԷ-ի քաղաքացիների մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play